Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ` հետիոտնային անցումի վրա, հունիսի 18-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդուն շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: