Հայաստանում, հունիսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար նույնքան կնվազի:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,
Տավուշում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+33,
Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32




























