Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող Ագրիճա գետ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը` տեղի ուժերով գետից դուրս են բերել 25-ամյա Ա.  Ն.-ին: