ABBYY-ում 20 տարի շարունակ աշխատած թվով 16-րդ աշխատակիցը՝ Արամ Փախչանյանը, որոշել է գլխավորել Երեւանում «Այբ» դպրոցը: Ընդ որում Փախչանյանը կմնա փոխնախագահի պաշտոնում եւ կներկայացնի ընկերությունը տարբեր հասարակական կազմակերպություններում, հաղորդում է RB.ru-ն:
«Հայաստանում այդ դպրոցը որոշակի բում է, եւ մենք կրթական բարեփոխումների զգալի մասն ենք դարձել: Ինձ համար առաջարկից հրաժարումը կնշանակեր անտարբերություն դրսեւորել: Ես շատ էի անհանգստանում, ես չէի ցանկանում թողնել իմ պաշտոնը ABBYY-ում, սակայն, փառք Աստծո, մենք գտանք մի մոդել, որի շնորհիվ ես կկարողանամ շարունակել աշխատել ABBYY-ում եւ զբաղվել հասարակական աշխատանքների հետ կապված նախագծերով», - ասել է Փախչանյանը:




























