Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում մայիսի 21-ին մայրաքաղաքի Հրազդանի կիրճում`Երեւանի ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի փլուզված հատվածում: Ըստ մասնագետների՝ փլուզումն առաջացել է հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման պատճառով: Նախնական տվյալներով՝ դա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման եւ այլ հետազոտություններ են անցկացնում «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: 16 -18 մետր երկարությամբ մետաղական կոնստրուկցիաները եւս քայքայված են, ինչի պատճառով առկա են անգամ մակերեւութային թափանցող անցքեր: Համալիր հիդրոտեխնիկական ուսումնասիրություններից հետո, համապատասխան նոր նախագծի առկայությամբ, հնարավորին կարճ ժամկետներում նախ կկազմվի անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, այնուհետ նաեւ կմեկնարկի փլուզված հատվածի վերականգնման գործընթացը: Ներկայում, ուսումնասիրություններին զուգահեռ, հատուկ տեխնիկայով ընթանում են նաեւ փլուզված տարածքի մաքրման աշխատանքները:
Ընթանում են Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի հետազոտման եւ տարածքի մաքրմ

Տեղադրություն



























