Եթե ընդդիմությունը ավելի լավ բան չի կարող անել, քան հայհոյել իշխանություններին, ապա թող մտածի իր հայի արյան մաքրության մասին: Այդ մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական քառյակի կողմից քվեարկությունների ու նիստերի բոյկոտումը (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ):

«Կարելի է բողոքարկել, բայց չվիրավորել: Իսկ նրանք, ովքեր շարունակում են վիրավորել, առաջարկում եմ մտածել՝ որքանով է իրենց արյունը համապատասխանում մեր ժողովրդի արյանը: Եվ կառավարությունը, եւ վարչապետը նրանց հնարավորություն են տվել մասնակցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկմանը: Իսկ նրանք կարող են միայն հայհոյել պետությանը: Իսկ նա, ով հայհոյում է պետությանը, ես կասկածում է հայ է նա, թե՞ ոչ: Որովհետեւ կգնա մի իշխանությունը, կգա մեկ ուրիշը, իսկ պետությունն ու պետականությունը հավերժ կմնան: Իսկ նրանք, դրանում կասկածողները իսկական հայ չեն», - հայտարարեց Սահակյանը: