Հայաստանի ոչ իշխանական քառյակը փորձում է դուր գալ «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին: Այդ մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարեց խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ քառյակը հանուն բողոքի, պատրաստ է նույնիսկ դեմ գնալ նրան, ինչն հենց ինքն է երեկ պաշտպանել, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ ձեռնարկություններին արտոնությունների տրամադրումը: «Նրանց առաջարկությունների մի մասը ընդունելի է եւ ենթակա իրականացման: Կառավարության ծրագրում հարյուրավոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Սակայն երբ գալիս է աշխատելու ժամանակը, քառյակը դեմ է հանդես գալիս», հայտարարեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ քառյակը փորձում է տապալել խորհրդարանի նիստը, միայն որպեսզի հերոսանա «Դեմ եմ» շարժման առաջ: «Յուրաքանչյուրը փորձում է ապացուցել նրաց, որ ընդդիմության առաջնորդը հենց ինքն է: Խաղը նրանց մեջ է ընթանում, այլ ոչ թե ընդդեմ մեզ», - հայտարարեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակը (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ) երեկ տապալել էր քվեարկությունը, իսկ այսօր՝ նիստը:





























