Դամասկոսը մեծ հարված է հասցրել Անկարային: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մասավորապես, Քեսաբի ազատագրմանը:

Փորձագետը հիշեցրել է, որ Քեսաբի վրա հարձակումը ծրագրավորել էին Թուրքիայի իշխանությունները եւ այն իրականացվել էր «Ջեբհատ ան-Նուսրա» եւ «Իսլամի բանակ» ահաբեկչական խմբավորումների կողմից: Այսպիսով Անկարան փորձել է իր վերահսկողության տակ առնել թուրք-սիրական սահմանը, բավարարելով իր աշխարհաքաղաքական հավակնությունները:

Սակայն, ըստ Համբարյանի, գրոհայինները վերջին ժամանակներս չեն արդարացնում իրենց վրա դրված հույսերը, որի կապակցությամբ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը դադարեցրել են գխմբավորումների ֆինանսավորումը:

«Եթե գրոհայիններին չհաջողվի ավարտին հասցնել իրաց առջեւ դրված նպատակները, Թուրքիան կհայտնվի ծայրահեղ ոչ նախանձելի վիճակում»,-ասել է Համբարյանը: ա մասնավորապես վստահ է, որ Անկարայի հեղինակությունը, որը հավակնում է տարածաշրջանում առաջատար տերության կարգավիճակի, կտրուկ կընկնի:

Բացի այդ, տասնյակ ահաբեկչական խմբավորումներ կվերադառնան Թուրքիա, որը լուրջ վտանգ կարող է դառնալ Թուրքիայի ազգային անվտանգությանը: