Եթե ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում աշխատել խորհրդարանում, թող դուրս գան փողոց: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը՝ մեկնաբանելով քառյակի ուժերի կողմից քվեարկությունների եւ ԱԺ նիստերի բոյկոտը:
«Եթե ուզում եք բողոքել, բողոքեք, եթե ուզում եք վիրավորել, մենք կտանք քաղաքակիրթ պատասխան: Իսկ եթե դուք ուզում եք հաղթել ժողովրդին, նա անպարտելի է»,-ընդգծել է Բաղդասարյանը:
ՆՄրա խոսքով՝ ընդդիմությունը հաճախ ֆիզիկապես ի վիճակի չէ գալ իշխանության: «Դուք բավարար մարդիկ չունեք: Ինչ խմբակցություն ունեք, քանի՞ մարդ կա այնտեղ: 7-8 մարդով 20 տեսակետ ունեք: Ու դրանով հանդերձ դուք ուզում եք գալ իշխանությա՞ն: Դուք չեք կարող լինել ոչ այս կառավարության հետ, ոչ հաջորդ, եթե չկանգնեք ավելի քաղաքակիրթ ուղու վրա»,-ամփոփել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:





























