Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի առաջ տեղեկատվական անվտանգության նոր պահանջներ է դնում: Այդ մասին լրագողներին Երեւանում հունիսի 19-ին հայտարարել է ՏՏ «Արինտեգ» ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Սլոբոդենյուկը: Նա նշել է, որ իր ընկերության ծառայություններից օգտվում են մի շարք հայկական բանկեր:

«Եվրասիական միությունում ուժի մեջ են մտնում տեղեկատվական անվտանգության նոր չափանիշներ, որոնց Հայաստանը պետք է համապատասխանի 2015թ.-ի հունվարի 1-ից»,- հայտարարել է Սլոբոդենյուկը:Մասնավորապես, սպասվում է, որ Հայաստանում ձեռնարկության պարտադիր աուդիտը կներառի տեղեկատվական անվտանգության աուդիտ, որը աուդիտորները կկարողանան «ներկայացնել» մասնագիտացված ընկերություններին:Իր հերթին ընկերության կոնսալթինգի եւ աուդիտի բաժնի պետ Միխայիլ Կաշաեւը նշել է, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը 1981թ.-ին Ստրասբուրգում ստորագրել են անձնական բնույթի տվյալների ավտոմատ մշակման ժամանակ անհատների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

«Ռուսաստանում արդեն հետեւում են աձնական տվյալների պաշտպանությանը: Եվ ձգտում են, որպեսզի մեզ մոտ դրան հետեւեն կոնվենցիան ստորագրած երկրները ներկայացնող կազմակերպությունները: Օրինակ ՏՏ-ընկերություններն ԱՄՆ-ից: Կարդացեք, օրինակ, թե ինչ է գրված ձեր «iPad»-ի առքի համաձայնագրում փոքր տառերով: Ահա՝ դրանք իրավական պատասխանատվություն ե կրում ձեր տվյալնեի պաշտպանության համար: Չեք ցանկանում, մի գնեք: Ահա այսպիսին է մոտեցում: Սակայն հարկավոր է շուկան աստիճանաբար զարգացնել, եւ հույս ունենք իրականացնել հայ գործընկերների հետ»,- հայտարել է Կաշաեւը: