Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 30-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երեւան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհ՝ 2 արագաչափ՝ երկու ոււղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,
2. Երեւան քաղաքի Կիեւյան փողոց՝ Կիեւյան եւ Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկից դեպի Կիեւյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ Դավիթ Բեկի եւ Կարախանյան փողոցների խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Մ-2 «Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 328.5-րդ կմ (Քաջարան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























