Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 21.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 40-ամյա Գ. Ն.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
***
Հունիսի 19-ին, ժամը 18.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ` 25-ամյա Զ. Մ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























