Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում հորդառատ անձրեւի հետեւանքով կենդանիներին չեն կարողանում անասնագոմից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել եւ անվտանք տարածք են տեղափոխել Ա. Հ.-ին պատկանող երկու կով, երկու խոզ եւ տասնյոթ գլուխ ոչխար: