Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-3 ավտոճանարահին` Գեղարդավանքի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 OA 765 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 10 մ գլորվել հարակից ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 42-ամյա Մ. Ե.-ն եւ ուղեւոր Ա. Բ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Տեղի բնակիչները եւ հրշեջ-փրկարարները «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` Մ. Գ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:





























