Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել եւ կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 875314-GO տրանզիտ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 56-ամյա Ա. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ուղղել:





























