Ռուսաստանը գաղտնի համագործակցում է Եվրոպայի բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնք դեմ են ֆրեքինգի  եղանակով գազի արդյունահմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Ըստ նրա՝ Մոսկվան փորձում է պահպանել ռուսական գազամատակակարումներից Եվրոպայի կախվածությունը: Սա արվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով, որի նպատակն է կանխարգելել սլանցային գազի փորձնական արդյունահանումը, որի հնարավոր վնասները քննարկվում են Եվրոպայում:

 «Ես խոսել եմ դաշնակիցների հետ, որոնք հաստատում են, որ Ռուսաստանը ապատեղեկատվություն տարածելու համար համագործակցում է բնապահպանական ՀԿ-ների հետ՝ ռուսական գազամատակակարումներից Եվրոպայի կախվածությունը պահպանելու համար: Սա է իմ բացատրությունը», - Ռասմուսենի խոսքերն է մեջբերում The Telegraph թերթը:

Հյուսիսատլլանտյան դաշինքի ղեկավարը չի մասնավորեցրել՝ ինչպես է Ռուսաստանը համագործակցում բնապահպան ակտիվիստների հետ եւ արդյոք վերջիններս գիտակցում են, որ այդկերպ ջուր են լցնում Կրեմլի ջրաղացին, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: