Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ, հունիսի 18-ին, ժամը 18.20-ին, իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը, «Օպել Աստրա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























