Ապարանի Մ. Բաղրամյան փողոցում, հունիսի 19-ին, ժամը 01.45-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ հարվածել էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: