Պուշկինո-Գարգառ ճանապարհի 1-ին կմ-ին, հունիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել ճամփեզրի ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: