Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 18-ին, ժամը 08.05-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Գասպար Ք.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























