Էդուարդ Սնոուդենի կողմից ստացված եւ The Intercept եւ Dagbladet Information պարբերականներում հրապարկված փաստաթղթերը առաջին անգամ ի հայտ են բերում նոր փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ը գաղտնի համաձայնագրեր է կնքել 33 պետությունների հետ, որպեսզի ընդլայնի իր հնարավորությունները արտասահմանյան երկրներին եւ դրանց քաղաքացիներին հետեւելու ուղղությամբ:
Եւս մեկ ամերիկյան ծրագիր՝ RAMPART-A-ն «հաղորդակցության վերաբերյալ տվյալները կայծակնային արագությամբ է հավաքում», գրում է The Intercept-ի լրագրող Ռայան Գալահերը: Այն թույլ է տալիս ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը ընդգրկել լայնաշերտ կապի մալուխների ողջ թրաֆիկը, ինչն առանց այդ ծրագրի գործարկման շատ բարդ կլիներ իրականացնել, հաղորդում է RT-ը:
«Արդեն հայտնի է, որ Ազգային անվտանգության ծառայությունը «5 աչք» ծրագրի շրջանակներում համագործակցում է Միացյալ Թագավորության, Կանադայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի» հետախուզական գործակալությունների հետ:
Երկրները, որոնց հետ ԱՄՆ-ը գործարքներ է կնքել ծրագրի շրջանակներում հետեւյալն են՝ Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Նորվեգիա, Ֆինլանդիա, Լեհաստան, ինչպես նաեւ մի շարք երկրներ Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից:





























