Ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հասարակությանը հաշվետվություն է ներկայացնելու հարկատուների պահվածքի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Արդյունքները կսկսենք գրանցել Հուլիսի 1-ից: ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: «Մենք լինելու ենք հետեւողական եւ կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,- հայտարարեց վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետը մայիսին խոշոր բիզնեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր թափանցիկ աշխատելու անհրաժեշտության մասին:




























