Հայաստանի ռուսական ռազմաբազայում վարորդները սովորում են ղեկավարել տեխնիկան՝ անօդաչու օդանավերի եւ ԳԼՕՆԱՍՍ արբանյակային կապի համակարգերի հսկողության ներքո:
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի դաշտային պարապմունքների ընթացքում վարորդական հատուկ վարժանքներ են անցկացվում՝ զորամասի զրահատանկային եւ ավտոմոբիլային ծառայությունների ղեկավարների հրամանատարությամբ, 500 զինվորի եւ ավելի քան 100 միավոր տեխնիկայի ներգրավմամբ:
Զորավարժություններն անցկացվում են բարձրլեռնային տեղանքում:
Զինծառայող վարորդները նշում են ժամանակակից ավտոմոբիլային տեխնիկայի ռազմական նմուշների խնայողությունը, բարձր անցանելիությունը, անվտանգությունը եւ կայունությունը: Նրանք նաեւ նշել են ԳԼՕՆԱՍՍ համակարգի օգտագործման հարմարավետությունը, որն օգնում է ճշգրիտ հաշվարկել տրանսպորտի արագությունը եւ նշված վայր հասնելու ժամանակը, ինչպես նաեւ էլեկտրոնային քարտեզների վրա հետեւել երթուղուց շեղումներին:
Դաշտային պարապմունքները կավարտվեն ավտոմոբիլային եւ զրահապատ տեխնիկայի խառը հնգժամյա երթով:





























