Երեւանի Բագրատունյաց պողոտայում, հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























