Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում, hունիսի 19-ին, ժամը 19.00-ին, իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























