Երեւանի Բաբաջանյան փողոցի եւ Բաբաջանյան նրբանցքի խաչմերուկում, հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով մեքենաներից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: