Հունիսի 18-ին հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, կողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 45-ամյա Լիդա Խ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Դիլիջան քաղաքում ավտովթարի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Իջեւան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհի Լիդա Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:




























