Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 41-ամյա Գարիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը նույն օրը 40.000 դրամով Մալաթիա գյուղմթերքների շուկայում վաճառել է մի տղամարդու:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժողի անձը եւ ընդունվել է հաղորդում:

Վնասի չափը կազմում է 150.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: