Հունիսի 19-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 51-ամյա Վարդան Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 29-ից ՌԴ Կալմիկիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























