Ոստիկանության ծառայողները, հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Մանվել Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղեւորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: