Հայաստանի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայի ՀՕՊ զորամիավորումները սկսել են մարտական հրաձգությանը նորակոչիկների նախապատրաստումը:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ավելի քան 250 զինծառայողներ մեկ ամսվա ընթացքում БУК М1-2 եւ С-300В զենիթա-հրթիռային համալիրների կիրառության գործնական պարապմունքների են մասնակցելու: Սպայակազմը նորակոչիկներին կսովորեցնի գրավել եւ քողարկել դիրքերը, աշխատել ժամանակակից կապի միջոցներով, ռազմատեխնիկան մարտական վիճակի բերել, ինչպես նաեւ հետախուզություն իրականացնել, գտնել, ուղեկցել եւ ոչնչացնել պայմանական հակառակորդի տարբեր օդային թիրախները:
Վարժանքների ընթացքում ստեղծվելու են մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններ:
Ռուսական ռազմաբազայում ուսումնառությունը, նախապատրաստությունն եւ մարտական հերթապահությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում հավաքական անվտանգության պայմանագրին համապատասխան:





























