Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Վիեննայում բողոքի ակցիաներ են կազմակերպել թե տեղի քրդական, ալեւիական եւ հայկական կազմակերպությունները։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Վիեննա ժամանելու ժամանակ Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Վիեննայի «Պրատեստերն» հրապարակում հավաքված Ավստիայի քրդական, ալեւիական եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիայով շարժվել են դեպի «»Դոնազենտուրմ»-ի հրապարակ։
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ եղել են Հայաստանի եւ Ավստրիայի դրոշները եւ PKK-ի խորհրդանիշեր։
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ մեծ թվով ավստրիացիներ են եղել։
Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթի ժամանակ բախվել են «Եվրոպացի թուրք ժողովրդավարների միության» անդամների հետ, ովքեր դուրս էին եկել Էրդողանի հետ հանդիպումից։
Բախումներին միջամտել է ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ձերբակալելով որոշ անձանց։





























