Իշխանությունները երբեք չեն բավարարի խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջները: Այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսում համոզմունք է հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ կանխատեսելով, որ դրա արդյունքում արդեն սեպտեմբերին Հայաստանում լուրջ ներքաղաքական իրադարձություններ տեղի կունենան։

Նրա կարծիքով՝ հաղթանակի հասնելու համար քառյակը պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնի ամառային ամիսների ընթացքում: «Շատ կարևոր է. որ 12 կետանոց պահանջները կուսակցություններն իրազեկեն հասարակությանը, և նրանց ստորագրությունները նույնպես ներառեն այդ փաստաթղթի տակ»,-ասել է նա:

Գառնիկ Իսագուլյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել կերպարանափոխվել ու առանց թիկնապահների շրջել հայաստանյան գյուղերով՝ տեսնելու համար թե մարդիկ իրականում ինչպես են ապրում ու ինչ են մտածում երկրի մասին: