Հայաստանի կառավարության քննարկումները ընդդիմության հետ պարզապես PR-ակցիա դուրս եկան, հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում:
Ըստ նրա՝ իշխանությունը, միեւնույն է, ներկայացրեց այնպիսի օրինագիծ, ինչպիսին ցանկանում էր՝ ոչ մի կերպ հաշվի չառնելով ընդդիմության պահանջները: «Դուք ուղղակի որոշել էինք համոզել մեզ, թուլացնել մեր զգոնությունը: Մեզ հետ միասին՝ նաեւ հանրության զգոնությունը: Վերջում էլ պարզվեց, որ դուք այնքան էլ պարկեշտ չեք վարվել՝ քննարկումներն ընդամենը շղարշ դարձնելով ժամանակ շահելու համար»,- ընդգծել է Հակոբյանը եւ նշել, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին:





























