Գյումրիի նոր փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը, որը Շիրակի մարզի նախկին դատախազն է:

Վաղարշակ Արամայիսի Մխիթարյան

Ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին, Գյումրի քաղաքում: 1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1976-1979թթ. աշխատել է Գյումրիի «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»

1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում

1986-1991թթ. աշխատանքի է անցել  Շիրակի մարզի Լենինական քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ քննիչ,  իսկ 1991-1993թթ.՝ Գյումրի քաղաքի ավագ քննիչ:

1993-1994թթ. աշխատել է Գյումրի քաղաքի դատախազի օգնական,1994-1999թթ.՝ Գյումրի քաղաքի դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած է՝ ունի երկու զավակ և երկու թոռ:

Նշենք, որ հունիսի 18-ին Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

«Երեւանում բացել ենք Մալխասյանց անվամբ  «Փաստաբանական կենտրոն», դրա համար շատ երկար մտածեցի թողնել փոխքաղաքապետի պաշտոնը, քանի որ չեմ հասցնում գործերը, իսկ մնացած խոսակցությունները իմ աշխատանքից ազատման մասին, թե վիճել են ենք քաղաքապետի հետ, ընդամենը հերյուրանքներ են, իրականությունից դուրս»,- ասել էր նա: