Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի  զարգացնելու ու խորացնելու համար: