Ստվերային շրջանառության դեմ վերահսկիչ դրոշմակնիքները տարածվում են դեղամիջոցների ու վիտամինների վրա: Նման փոփոխություններ են ենթադրում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունները, որի հեղինակը ֆինանսների նախարարությունն է: Առաջարկվում է վերահսկիչ դրոշմակնիքներ կիրառել դեղամիջոցների, վիտամինների եւ պրովիտամինների, բժշկական եւ անասնաբուժական պատվաստումների վրա:

Օրինագիծը ԱԺ է ներկայացվել այսօր՝ հունիսի 20-ին: Ներկայումս վերահսկիչ դրոշմակնիքները տարածվում են գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա, որի նպատակը դրանց շրջանառության օրինականացումն է: