Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի միջեւ:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել ներկա համագործակցության մակարդակը:

Շոշափվել են տարբեր ոլորտներում իրավական օգնությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` ՀՀ արդարադատության նախարարը ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է նախարարության կազմում պրոբացիոն ծառայություն ստեղծելու մտադրության մասին՝ կարեւորելով այս հարցում Ռուսաստանի փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: