Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 8 շենքի տանիքից երկաթյա թիթեղը պոկվել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղը (4.5 քմ):





























