Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա.Բաբաբաջանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ վագոն-տնակում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` 19.36-ին: Այրվել է չբնակեցված վագոն տնակն ամբողջությամբ` 8 քմ եւ 4 քմ աղբ:





























