Որոշ տվյալներով՝ Բաքվի օդանավակայանում վրացի պատգամավորների հետ կատարվածը կատակի կամ թյուրիմացության հետեւանք է եղել։

«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ Ֆրանսիայի Բերժերակի քաղաքապետի խորհրդական  Նուգզար Սուլաշվիլին սոցցանցի իր էջում արձագանքել է երեկվա միջադեպին։  «Ես 100%-անոց տեղեկություն ունեմ սկզբնաղբյուրից։ Սակայն եթե նրա անունը գրեմ, կարող են աշխատանքից հեռացնել, այդ պատճառով չեմ նշի անունը։ Սակայն ճշտությամբ կծանոթացնեմ էլեկտրահարիչների եւ միլիոնի [դոլար] պատմությանը։

Վրաստանի արտգործնախարարներից մեկի տեղակալը նախարար Փանջիկիձեի հանձնարարությամբ զանգահարել է Բաքվում Վրաստանի դեսպանատուն եւ հայտնել, որ ՆԳՆ-ից հավաստի տեղեկություն կա, թե Ազգայինները («Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ) Վրաստան են տանում խոշոր գումար։  Դեսպանին նրանց օդանավակայանում բռնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրահանգ է տրվել։

Դեսպանն էլ համապատասխան ծառայություններին հայտնել է, թե հավաստի տեղեկություններ ունի, որ Վրաստանի դիվանագիտական անձնագրով երկու քաղաքացիներ պատկառելի գումար եւ, հնարավոր է, զենք են տեղափոխում Վրաստան, եւ նրանց ձերբակալությունը մոր կեղմից դիվանագիտական սկանդալի չի վերածվի։

Անցակետում ձերբակալել են (Զուրաբ) Ջափարիձեին եւ (Իրմա) Նադիրաշվիլիին (վրացական խորհրդարանի պատգամավորներ)՝ գործը պարզելու նպատակով… Իսկ երբ մաքսայինները ոչինչ չեն գտել, այդ մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ եւ ՆԳ նախարարներին, ինչից հետո Ադրբեջանի արտգործնախարարը կապվել է Վրաստանի դեսպանի հետ եւ իր դժոհությունը հայտնել։

Մի քանի ժամից Փանջիկիձեն զանգահարել է դեսպանին եւ սպառնացել, որ ինչ-որ բան հորինի եւ ինչ-որ կերպ փրկի դրությունը, այլապես կհեռացվի աշխատանքից։ Դեսպանն էլ իր հերթին է բորբոքվել՝ ասելով, թե ինձ ինչ որ հիմար պատմության մեջ եք խառնել, հիմա էլ պահանջնե՞ր եք ներկայացնում։

Մի խոսքով, (Գոգա) Խաչիձեի (ՄԱՇ պատգամավոր) եւ Ջափարիձեի կատակին հաջորդել է իշխանությունում սկսված խառնաշփոթը, եւ այժմ գլուխ են կոտրում՝ ինչպես արդարացնեն իրենց պահվածքը»- գրում է Նուգզար Սուլաշվիլին;