Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ին, ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահացու հրազենային գնդակային վիրավորում ստանալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՊՆ քնչական ծառայության փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով, Գրիշա Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով:





























