Սոմալիի ողբերգական իրավիճակը քիչ է մնացել Բաքվի երիտասարդ բնակչուհուն ինքնասպանության հասցնի։
ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաքվում 20-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել։ Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի Գյունել Հասանովան (ծնվ. 1994թ.) բարձրացել է շենքի 11-րդ հարկ եւ ցանկացել է ցած նետվել։
Հասանովային տվյալ քայլից հետ են պահել ժամանած ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները։ Ոստիկանությունում հայտնել են, որ Հասանովան փորձել է ինքնասպան լինել՝ ի նշան Սոմալիի դեպքերի դեմ բողոքի։





























