Այսօր` հունիսի 21 ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հանդիպում ունեցավ Ախալքալաքի ղեկավարության եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում  կողմերը քննարկեցին Գյումրիի եւ Ախալքալաքի միջեւ առկա մշակութային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Գյումրիի քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի Հանրապետություն շարունակվում է եւ նախատեսված են այլ հանդիպումներ: