Ուզբեկստանի արեւելքում Կոկանդ քաղաքի հին հատվածում կոյուղու խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում աշխատակիցները 13.5 կգ քաշով ոսկե ձուլակտոր են հայտնաբերել են ոսկե ձուլակտոր, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական ինտերնետ-պարբերականին:
«Ձուլակտորը քառակուսի աղյուսի տեսք ուներ, փորագրված, սակայն տեքստը չեն վերծանել: Ականատեսների կարծիքով՝ գտածոն երկար ժամանակ հողում է մնացել»,- նշվում է հաղորդագրությունում:
Հինգ աշխատակիցներ, որոնք հայտնաբերել են ոսկե ձուլակտորը, այն հանձնել են ներքին գործերի մարմիններին:
Կոկանդ քաղաքը Ֆերգանի հովտում 1709թ.-ին համանուն խանության մայրաքաղաքն էր եւ բաղկացած էր նոր ու հին մասերից: Հին քաղաքում հիմա խանական պալատն է պահպանվել՝ Ուրդան, բնակելի ճարտարապետական հուշարձաններ, մզկիթներ, ու 19-րդ դարի ու 20-րդ դարի հուշակոթողներ: Քաղաքի նոր հատվածում 19-րդ դարից գտնվում են առեւտրական ձեռնարկություններ, վարչական շինություններ, բանկեր եւ արդյունաբերողների առանձնատներ:





























