Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հունիսի 22-ին տոնում է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի օրը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կկատարվի Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար: