Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքում շուտով բացվելու է զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որտեղ կլինեն Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված զինծառայողների մասին պատմող իրեր: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, շենքի բացման արաղողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության զորքերի կոմունալ շահագործման ծառայության պետ Աշոտ Նալբանդյանը:

«Թանգարանի տարածքը կա, բայց դեռ չենք տեղավորել նմուշները, պարզապես ժամանակի մեջ չտեղավորվեցինք: Հայաստանի ոստիկանապետի հետ կհամաձայնեցնենք, թե ինչ կցուցադրենք այս թանգարանում»,- ասաց նա:

Աշոտ Նալբանդյանը լրագրողների հետ շրջեց վերանորոգված շենքով: Թե որն է այս շենքի առավելությունը, վերջինս պատասխանեց. «Մոտ 1500 քառակուսի մետր երեսպատված է հայկական սալիկներով»:

Նշենք, որ այսօր ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձն է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am