Մամուլը կարող է նկարահանել քվեարկության ողջ ընթացքը, խորհրդարանում հունիսի 21-ին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ խմբակցությունն առավելագույնս թափանցիկ է քվեարկում, առանց որեւէ խախտումների, եւ չի ցանկանում ոչ ոքի կասկածի տեղիք տալ:

Նշենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 67 «կողմ» ձայնով։ Ընդդիմությունը իշխանական կուսակցությանը մեղադրել էր՝ ասելով, որ իրականում 64 մարդ է քվեարկել, ինչը պատգամավորների ընդհանուր թվի կեսից էլ քիչ է, ուստի քվեարկությունն անվավեր է։