Կուտակային կենսաթոշակային համակարգից հնարավոր կլինի դուրս գալ նաեւ 55 տարեկանում: Այդ մասին հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, թե 55 տարեկանում քաղաքացու կուտակած գումարը բավականացնի ցմահ թոշակ 5 անգամ ավել, քանի աղքատության սահմանը: «Հետեւաբոր, գործում է նաեւ քաղաքացիների կամքի տարրը, որը նույնպես ամրագրված է օրենքոմ»,- հայտարարել է Ասատրյանը:

Խոսելով ժամանակից առաջ կուտակումները հետ վերցնելու հնարավորության մասին՝ նախարարը նշել է, որ կուտակային համակարգը լուծոմ է մարդու ապահովման հարցը ծերության հասակում: Իսկ խնդիրն արդիական է ցանկացած երկրում, քանի որ տեղ որեւէ 18 կամ 20-ամյա երիտասարդ չի մտածում 63 տարեկանի իր կենսաթոշակի մասին: «Ուստի ի հավելում համակարգի սերունդների միասնականության, որով պետությունը երաշխավորում է նվազագույն կենսաթոշակ, մենք ներառում ենք նաեւ կուտակային տարր, որը կապահիովի համեմատաբար բարձր կենսաթոշակ»,- եզրափակել է Ասատրյանը: