Արցախ-Եվրոպա կապեր, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներ: Այս հարցերն են քննարկվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչի՝ հունիսի 21-ի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: